Ներկայումս Վրաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները գտնվում են գագաթնակետում: Նման հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Մյունխենի անվտանգության հարցերով կոնֆերանսի շրջանակներում:«ԱՄՆ ներկա վարչակազմի քաղաքականությունն ու ռազմավարությունը իդեալականորեն համապատասխանում են տարածաշրջանի առջև ծառացած մարտահրավերներին»,- Բախտաձեի խոսքերը մեջբերել է Վրաստանի կատռավարության մամլո ծառայությունը:Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգները հանդիսանում է Վրաստանի ռազմավարական գործընկերը:Հունվարի վերջին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու ցանկության մասին: