Եթե Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններն արդյունք չտան, ապա Ադրբեջանը տարածքային ամբողջականության վերականգնման համար ուժ կկիրառի: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Ազեր Հուդիևը: Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դեռևս կոնկրետ քայլեր չի ձեռնարկում`հակամարտության արդար կարգավորման համար: Դեսպանը նշել է, որ Ադրբեջանը մեծ գումարներ է հատկացնում բանակի համար`եթե բանակցություններն արդյունք չտան, Բաքուն ուժ կկիրառի: