21.06.2025
Հայերը ակցիա են անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ (ֆոտո)
18.02.2019
Հայերը ակցիա են անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ (ֆոտո)

ԱՄՆ-ում Հայկական երիտասարդական ֆեդերացիայի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ արդարություն պահանջելով 1988-1992 թվականներին Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում եւ Մարագայում իրագործված կոտորածների համար: Այս տարի ցույցը նվիրված է նաեւ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Գուրգեն Մարգարյանի սպանության 15-րդ տարելիցին, հայտնում է Asbarez պարբերականը: Ցուցարարները մտահոգություն են հայտնել՝ կապված Հայաստանի եւ Արցախի վրա ճնշման մեծացմամբ, որպեսզի նրանք «աջակցեն ոչ կոռեկտ Մադրիդյան սկզբունքները, որում առկա է թղթի վրա կատարված խոստումների դիմաց տարածքները հանձնելու կոչ»: Հայկական միության ներկայացուցիչները Մեծ Վաշինգտոնում բարձրաձայն եւ հստակ հայտարարել են, որ երկարատեւ խաղաղության միակ ճանապարհը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հանդեպ հարգանքն է: