Նախիջևանի ռազմական կայազորի զորքերի 2019 թ. մարտական համակարգման պլանի համաձայն՝ անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ, հայտնում է Ադրբեջանի Պնախարարությունը: Զորավարժությունների անցկացման նպատակն էր՝ ստուգել ռազմական կազմավորումների և ստորաբաժանումների մարտունակության վիճակը, ստորաբաժանումների գործողություններում համախմբվածության հասնելը, պաշտպանական մարտական գործողությունների ընթացքում մարտական կարգի տարրերի կատարելագործումը: Գործնական գործողություններում ներգրավված ստորաբաժանումները իրականացրել են մարտական հրաձգություն: Հատուկ ծրագրային ապահովման օգնությամբ տեղանքում ընդունված որոշումները կատարվել են համակարգիչների միջոցով՝ Նախիջևանի կայազորի սիմուլյացիոն կենտրոնում: