Ռուսաստանը կարողացավ հաղթահարել դարասկզբի ճգնաժամը «Պուտինի գործոնի» շնորհիվ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Վալդայ» քննարկումների միջազգային ակումբի լիագումար նիստի ընթացքում: «Հիմնական գործոնը, որի շնորհիվ Ռուսաստանը պատվով դուրս եկավ ամենաբարդ փորձություններից, հանդիսանում է «Վլադիմիր Պուտինի գործոնը: Դա ճիշտ է, և դա պետք է իմանան բոլորը»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը: