Վաշինգթոնի` Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից դուրս գալու որոշումը պայմանավորված է աշխարհին իր կամքը թելադրելու և ռազմական առավելություն ձեռք բերելու ցանկությամբ: Այդ մասին ասվում է Ведомости-ում հրապարակված ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի հոդվածում: Գորբաչովը դիմում է ամերիկացիներին և կոնգրեսի անդամներին` խորհուրդ տալով երկխոսություն սկսել Մոսկվայի հետ, ինչին Ռուսաստանը, նրա խոսքով, պատրաստ կլինի: Հակառակ դեպքում, ըստ Գորբաչովի, կսկսվի սապառազինության նոր մրցավազք, համաշխարհային քաղաքականությունը անկանխատեսելի և քաոսային կդառնա: