20.06.2025
Սերժ Սարգսանն Արցախում մասնակցել է Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյա տարելիցի միջոցառմանը
05.03.2019
Սերժ Սարգսանն Արցախում մասնակցել է Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյա տարելիցի միջոցառմանը

Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյա տարելիցին նվիրված միջոցառում է տեղի է ունեցել ՊԲ-ի առանձին մոտոհրաձգային բրիգադներից մեկում, որը կրում է Սպարապետի անունը: Միջոցառմանը մասնակցել են պետական այրեր, բարձրաստիճան զինվորականներ, Վ. Սարգսյանի հարազատներն ու մարտական ընկերները, դպրոցականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Արցախի ՊՆ-ի մամուլի հաղորդագրության հետ տարածված լուսանկարներից պարզ է դառնում, որ միջոցառմանը մասնակցել է նաեւ Սերժ Սարգսայնը, Վիտալի Բալասանյանը, որի ծննդյան օրն է այսօր, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը եւ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը։ «Մեծանուն հայի վաստակն ու ներդրումը մեր երկրի և հանրապետության զինված ուժերի կայացման գործում բարձր է գնահատել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը: Իսկ զինվորականները վստահեցրել են, որ հանդիսանալով հերոսի գաղափարների կրողներն ու նրա նպատակների անմիջական իրագործողները, պատրաստ են այսուհետ ևս ծառայողական ամենօրյա պարտականությունների և մարտական առաջադրանքների կատարմամբ անխախտ պահել մեր պետականության հիմքերը»,- գրված է ԱՀ պաշտպանության նախարարության կայքում: