Նյու Յորքի նախկին ղեկավար եւ մեդիամագնատ Մայքլ Բլումբերգը հայտարարել է, որ չի պատրաստվում 2020 թվականին ԱՄՆ նախագաի թեկնածու առաջադրվել, փոխանցում է RT-ն: Նա համապատասխան հայտարարությունը կատարել է Bloomberg գործակալության համար գրած իր հոդվածում:«Կարեւոր է, որ մենք դեմոկրատի առաջադրենք, որն ուժեղագույն դիրքում կլինի Դոնալդ Թրամփին հաղթելու համար»,- նշել է նա:Նա վստահություն է հայտնել, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին կհաղթեր, եթե, այնուամենայնիվ, որոշեր նախագահական մրցապայքարին մասնակցել, սակայն գիտակցում է, «թե որքան դժվար է հաղթել դեմոկրատների առաջադրման ժամանակ՝ հավակնորդների նման մեծ թվի պայմաններում»: