20.06.2025
Երեւանում ավտոբուսի վարորդները գործադուլ են անում․ 250 վարորդներ դուրս չեն եկել երթուղի
07.03.2019
Երեւանում ավտոբուսի վարորդները գործադուլ են անում․ 250 վարորդներ դուրս չեն եկել երթուղի

Երեւանում հանրային ուղեւորափոխադրում իրականացնող «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսների վարորդների մի մասը մարտի 7-ին հրաժարվել է երթուղի դուրս գալ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ հավելելով, որ խնդիրն այս պահին կարգավորվում է: «Երեւանում հանրային ուղեւորափոխադրում իրականացնող «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի երկու ավտոբուսների խցերում օրերս տեսախցիկներ են տեղադրվել՝ ծառայության որակը բարելավելու նպատակով։ Սա հարուցել է ընկերության վարորդների դժգոհությունը, որոնց մի մասն այսօր առավոտյան հրաժարվել է դուրս գալ երթուղի։ Այս պահին խնդիրը կարգավորվում է»,- գրել է Կարապետյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր Երևանի «Ավտոբուս» Փակ բաժնետիրական ընկերության 250-ից ավելի վարորդներ հրաժարվում են դուրս գալ երթուղի: Նրանց հետ փորձել է բանակցել երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, սակայն վարորդները չեն ցանկացել դադարեցնել գործադուլը: