6.06.2025
ՀՀ-ն պատրաստ է աջակցել 2020 թ-ին ԱՊՀ պետությունների ՀՕՊ համակարգի ստեղծմանը. փոխվարչապետ
prev Նախորդ նորություն

Լոռիում բռնկված հրդեհի հետեւանքով փրկարարներից մեկը մահացել է, մյուսը ստացել է այրվածքներ

Ծանր այրվածքներով ԱԻՆ փրկարարը հենց հիմա ուղղաթիռով տեղափոխվում է Երևան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


«Այրվածքաբանության ազգային կենտրոնի բժիշկները պատրաստ սպասում են նրան, որպեսզի առավելագույնս օպերատիվ բուժօգնություն ցուցաբերեն։ Աշխատանքները իմ հանձնարարությամբ համակարգում է իմ տեղակալ Լևոն Հակոբյանը։


Առողջություն եմ մաղթում տուժած փրկարարին, ինչպես նաև ցավակցում եմ զոհված փրկարարի հարազատներին և համածառայակիցներին»,- ասված է նրա գրառման մեջ:


Հիշեցնենք, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում բռնկված հրդեհի շիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել: Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, դեռեւս չպարզված հանգամանքներում, հրշեջներից մեկը այրվածքներ է ստացել ու մահացել, այրվածքներ ստացած մյուս հրշեջը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:

Սուքիասյանին ու Ալեքսանյանին դարձնում  են շատ ավելի օլիգարխ, քան ՍՍ-ի այլանդակ ժամանակները
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին