19.04.2025
Հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու փաստաթուղթը
prev Նախորդ նորություն

Վաչագան Ղազարյանի քրգործի նախաքննության ընթացքում վերականգնվել է շուրջ 3 մլրդ դրամ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ քրեական գործի նախաքննության ընթացքում պետբյուջե է վերականգնվել շուրջ 3 միլիարդ ՀՀ դրամի չափով գումար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՀՔԾ-ից:


Հիշեցնենք, ավելի վաղ Վաչագան Ղազարյանին ու նրա կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման համար:


Նշված հոդվածները վերաբերում են հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, ապօրինի հարստանալու հանցակազմերին: Նախաքննությունը շարունակվում է:


 

ՀՀ-ն պատրաստ է աջակցել 2020 թ-ին ԱՊՀ պետությունների ՀՕՊ համակարգի ստեղծմանը. փոխվարչապետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար