ԵԱՏՄ-ին Ուզբեկստանի անդամակցելու վերաբերյալ որևէ կոնկրետ որոշում չկա
Եվրասիական տնտեսական միությանը Ուզբեկստանի անդամակցելու վերաբերյալ որևէ կոնկրետ որոշում չկա: Այս մասին Վերոնայում անցկացվող XII Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում VERELQ-ին ասել է Ուզբեկստանի ներդրումների և արտաքին առևտրի նախարարի առաջին տեղակալ Լազիզ Կուդրատովը:
Ըստ նրա, այս հարցը այժմ քննարկվում է նախարարությունների և գերատեսչությունների փորձագետների կողմից. «Ժամանակ է հարկավոր ամեն ինչ հասկանալու և ինչ-որ որոշման կայացնելու համար», - ասաց նա:
Կուդրատովը շեշտեց, որ Ուզբեկստանը չի կարող ինքնուրույն զարգանալ, այն պետք է շփվի այլ երկրների հետ, պայմաններ ստեղծի առևտրուրը խթանելու և ներդրումները զարգացնելու համար:
«Այս առումով մենք քննարկում ենք տարբեր տարբերակներ, համագործակցության տարբեր մոդելներ: Ուզբեկստանը աշխատում է ԱՊՀ տարածքում, աշխատում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) միանալու ուղղությամբ: Կան բազմաթիվ ձևաչափեր և հնարավորություններ», - հավաստիացրել է նա:
Հիշեցնենք, ավելի վաղ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հանձնարարել էր ուսումնասիրել երկրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը: