8.07.2026
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին և Լարսով երթևեկությունը
prev Նախորդ նորություն

Այսօր բացառիկ աստղագիտական երևույթ է սպասվում

Այսօր՝ ժամը 11:15 UTC-ին (Երևանի ժամանակով 15:15), աշխարհի բնակչության մոտ 99%-ը միաժամանակ գտնվելու է արևի լույսի ներքո։


Այս մասին սոցցանցի իր էջում գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Սա եզակի աստղագիտական երևույթ է, որը տեղի է ունենում ամեն տարի՝ հուլիսի 8-ին, երբ Երկրի նկատմամբ Արեգակի դիրքի և բնակչության աշխարհագրական բաշխման համադրության արդյունքում մարդկության գրեթե ամբողջ մասը գտնվում է լուսավորված կիսագնդում»,- ասվում է գրառման մեջ։


 

Քննչական կոմիտեն ավարտել է 465 մլն դրամի հափշտակության գործի նախաքննությունը
Հաջորդ նորություն next