Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ խոսնակ Գևորդ Էմին-Տերյանը: Հիշեցնենք, տարեսկզբին մի խումբ ուսանողներ «ԵՊՀ 100-ամյակն առանց Արամի» ակցիայի շրջանակում պահանջեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: Չնայած լարված փոխհարաբերություններին ՀՀ նոր իշխանությունների հետո, Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց տոնական միջոցառումներից հետո միայն: