26.07.2025
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է ներկայացրել
21.06.2019
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է ներկայացրել

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է ներկայացրել: Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները: Որոշումը կայացվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի այսօրվա նիստում: Գռուզիա online-ի հաղորդմամբ, նրան կփոխարինի իշխող կուսակցության առաջնորդներից մեկը՝ Արչիլ Թալակվաձեն: Հիշեցնենք, Թբիլիսիի կենտրոնում կեսգիշերին մոտ հնչել են կրակոցներ, ոստիկանները ցուցարարներին ցրելու համար կիրառել են նաև արցունքաբեր գազ: Դժգոհության պատճառ է դարձել Թբիլիսիում անցկացվող միջխորհրդարանակ վեհաժողովի աշխատանքներին ՌԴ Պետական դումայի պատգամավորի մասնակցությունը: Վերջին տվյալների համաձայն, Թբիլիսիում ցուցարարների և իրավապահների բախումներից տուժել է 240 անձ, որից 80-ը իրավապահներ: Ներկայումս հիվանդանոցներում շարունակում են մնալ 102-ը: