24.11.2024
2020-ը բերքառատ տարի է լինելու եւ ոչ միայն. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:


Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ


Փետրվարի 1-ի՝ ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:


Վարդենյաց լեռնանցքը (բուք, մառախուղ և ձյուն) փակ է. կան կուտակված ավտոմեքենաներ:


Դիլիջանի ոլորանները բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:


Մ-1 ավտոճանապարհի Մայիսյան-Աշոցք հատվածը, Լանջիկ-Մաստարա (տեսանելիությունը՝ 100 մ, բուք, մառախուղ և ձյուն) և Գյումրի-Արմավիր ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:


Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհն անցանելի է բեռնատարների համար միայն անվաշղթաների կիրառման դեպքում (բուք է, մառախուղ և մերկասառույց):


Արագած-Արթիկ և Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:


Երևանում, «Սարավան-Զանգեր» կոչվող հատվածում (մառախուղ և բուք), Արարատի, Շիրակի, Լոռու և Կոտայքի (բացառությամբ՝ Աբովյան և Եղվարդ քաղաքների) մարզերում, Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Արագած, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն:


 Լարսի մասին


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:


ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 100 բեռնատար և 20 մարդատար ավտոմեքենաներ:


Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։