10.07.2026
Ամերիկացի ճարտարագետները Հայաստանում աշխատում են ԹՐԻՓՓ նախագծի վրա
prev Նախորդ նորություն

Անոմալ տապի ալիք՝ Հայաստանում. սպասվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում

Հանրապետության տարածքում հուլիսի 10-14-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։


Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 11-ի և 12-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վ։


Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ին և 11-ին կբարձրանա 6-8 աստիճանով, միայն Լոռի-Տավուշում հուլիսի 12-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։


Երևանում հուլիսի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 11-ի և 12-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 13-15 մ/վ արագությամբ։


 

ՀԾԿՀ նախագահը Ժնևում ներկայացրել է Հայաստանի թվային բարեփոխումները
Հաջորդ նորություն next