Ադրբեջանի ԶՈւ ռազմական խաղերի կենտրոնում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է «Eternity-2019» հրամանատարա-շտաբային զորավարժությունների հարցով համաժողովը: Միջոցառման ժամանակ երեք երկրների համապատասխան կառույցների ներկայացուցիչները քննարկել են զորավարժությունների պատրաստվելու հետ կապված հարցեր և խնդիրներ: Նշվում է, որ զորավարժությունները նվիրված են տարածաշրջանում տնտեսապես կարևոր նախագծերի պահպանման կազմակերպմանը: