Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով արդարադատության նախարար է նշանակվել Ռուստամ Բադասյանը: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից: Նշենք, որ Ռուստամ Բադասյանը զբաղեցնում էր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը: