Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերկուսկոնին հուլիսին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին հրավիրել է Իտալիա: Այս մասին հայտնում է «Կենտրոնը»: Նշվում է, որ Իտալիայի Սենատի պատգամավոր, «Ֆորցա Իտալիա» կուսակցության ներկայացուցիչ Կատյա Պոլիդորին Հռոմում ՝ «Ֆորցա Իտալիա» կուսակցության նախագահի նստավայրում Սիլվիո Բերլուսկոնիին է փոխանցել Գագիկ Ծառուկյանի ջերմ ողջույններն ու խորհրդանշական նվերները: Բերլուսկոնին երկկողմ կապերն առավել ընդլայնելու և խորացնելու նպատակով հուլիսին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությանը հրավիրել է Իտալիա: