21.05.2025
Փաշինյանը հունվարի 31-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան
prev Նախորդ նորություն

Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ եւ որեւէ կապ ունենալ ՍԴ-ի հետ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ Facebook-ի իր էջում գրառում է արել եւ տեղադրել Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը:


«Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ եւ որեւէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»,-գրել է վարչապետը, որին պատասխանել են Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմից:



Փաստորեն գործադիր իշխանության ղեկավարը նույնիսկ չփորձեց թաքցնել իր ուղղակի առնչությունը հանրային հեռուստաընկերության կողմից տարածված խայտառակ նյութին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:


«Սահմանադրական սկզբունքների խախտման, հիմնարար իրավունքների կոպիտ եւ ցինիկ ոտնահարման մասին խոսելն այլեւս ավելորդ է։ Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման եւ սահմանադրական դատարանի յուրացման առերեւույթ հանցակազմի հետ»,-գրել է նա:



 

ՊՎԾ-ն ստուգումներ է իրականացնում պաշտպանության նախարարությունում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mediamax.am
19.05.2025
Բաքվի նախապայմանները չեն խոչընդոտի խաղաղության պայմանագրին. Ալեն Սիմոնյան