10.07.2026
ՀԾԿՀ նախագահը Ժնևում ներկայացրել է Հայաստանի թվային բարեփոխումները
prev Նախորդ նորություն

Վարդավառի կապակցությամբ Երևանի կենտրոնում փողոցներ կփակվեն

Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ՝ հուլիսի 12-ին՝ ժամը 07:00-ից 24:00-ն ներառյալ:


Փակ կլինի նաև Շահումյանի արձանի հարևանությամբ տեղակայվելիք մանկական գոտուն հարող միակողմանի նեղ փողոցը (Շահումյանի արձանի և Շահումյան հրապարակի միջնամաս)` հուլիսի 11-ին՝ ժամը 18:00-ից մինչև հուլիսի 12-ը՝ ժամը 24:00-ն ներառյալ:


Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:


 

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Հաջորդ նորություն next