10.07.2026
Վարդավառի կապակցությամբ Երևանի կենտրոնում փողոցներ կփակվեն
prev Նախորդ նորություն

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ «Եղնիկի սար» կոչվող տարածքի հանդամասերից մեկում իրականացվում է ապօրինի արդյունահանում։


ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկությունը ստուգելիս պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն արդեն 20 օր, առանց լիցենզիայի և թույլտվության, արդյունահանում է բազալտի հանքաքար և այն տեղափոխում իր վարձակալած վերամշակման արտադրամաս, որտեղ էլ պատրաստի քարը վաճառվում է։


Հուլիսի 8-ին, ապօրինի արդյունահանում կատարելիս, տվյալ հանդամասում ձերբակալվել և Ջերմուկի բաժին են տեղափոխվել թրթուրավոր էքսկավատորի մեքենավարն ու բեռնատարի վարորդը։


Հանքաքար բարձած բեռնատարն ու էքսկավատորը դեպքի վայրում վերցվել են հսկողության տակ։


Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։


Պետությանը հասցված վնասի չափն ու այլ հանգամանքներ պարզվում են։


 


 

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
Հաջորդ նորություն next