24.11.2024
Ռազմիկ Աբրահամյանը կշարունակի մնալ ազատության մեջ
prev Նախորդ նորություն

Ինչպիսին կլինի փետրվարը. բացահայտում է Գագիկ Սուրենյանը

Այս տարվա փետրվարը ձեզ կհիշեցնի մարտ ամիսը, տաք եղանակները ժամանակ առ ժամանակ կընդհատվեն ջերմաստիճանի կարճատեւ անկումներով եւ ձյան տեղումներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:


«Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, տեղումները կանխատեսվում է նորմայի սահմաններում։ Այս տարվա փետրվարը ձեզ կհիշեցնի մարտ ամիսը, տաք եղանակները ժամանակ առ ժամանակ կընդհատվեն ջերմաստիճանի կարճատեւ անկումներով եւ ձյան տեղումներով», - նշել է նա: