10.07.2026
Երկրորդ զգուշացումը Հայաստանին. Ջիանի Բուքիքյոն մտահոգված է ՍԴ-ի շուրջ առկա կոնֆլիկտով
03.02.2020
Երկրորդ զգուշացումը Հայաստանին. Ջիանի Բուքիքյոն մտահոգված է ՍԴ-ի շուրջ առկա կոնֆլիկտով

Վենետիկի հանձնաժողովի նախագահը մտահոգված է Հայաստանի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակովՎենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքյոն մտահոգված է Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակով և կիսում է այդ խնդրի վերաբերյալ ԵԽԽՎ համազեկուցողների մտահոգությունները: Այս մասին ասված է Ջիանի Բուքիքյոյի տարածած հայտարարության մեջ, որտեղ նա նշել է, որ շարունակում է մտահոգված լինել ՍԴ-ի շուրջ կոնֆլիկտով: Վենետիկի հանձնաժողովի նախագահը հղում է կատարել 2019-ի հոկտեմբերին հրապարակած իր կարծիքում ներկայացված խորհուրդներն այն մասին, որ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու ցանկացած սխեմա պետք է լինի կամավոր և բացառվի դատավորների վրա ցանկացած տեսակի քաղաքական ու անձնական ճնշում: Այն չպետք է ազդի նաև ՍԴ-ում քննվող գործերի ելքի վրա: «Հրապարակային վերջին հայտարարություններն ու գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշներին և չեն հանգեցնի իրավիճակի լարվածության թոթափման: Ժողովրդավարական մշակույթն ու հասունությունը պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն և փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև»,- նշում է նա: Բուքիքյոն ևս մեկ անգամ կոչ է անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և ապաէսկալացնել մտահոգիչ իրավիճակը Հայաստանի Սահմանադրության բնականոն գործունեությունն ապահովելու համար: Օրեր առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիթորինգի հարցերով համազեկուցողների տարածած հայտարարության մեջ ևս նշվում էր Հայաստանում կառավարության և Սահմանադրական դատարանի միջև առկա լարվածության մտահիգիչ փաստը։ Նրանք մտահոգված են այն այն երկարաժամկետ վնասով, որ «աննախադեպ մակարդակի հասած այս լարվածությունը կարող է ընդհանուր առմամբ հասցնել դատական համակարգին, որի նկատմամբ վստահությունն առանց այդ էլ շատ ցածր է»: