20.04.2025
Էրդողանը չի ճանաչում Ղրիմի վերամիավորումը ՌԴ-ի հետ
prev Նախորդ նորություն

Բաքուն և Մոսկվան առաջիկա 2-3 տարիներին կավարտեն սահմանների սահմանազատումը

Պաշտոնական Բաքուն ակնկալում է՝ առաջիկա 2-3 տարվա ընթացքում ավարտին հասցնել Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը, հայտարարել է փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:


«Ռուսաստանի հետ սահմանազատման հետ կապված բանակցությունները հաջողությամբ շարունակվում են, կողմերի միջև կա լիարժեք փոխըմբռնում, արդեն շատ բան է արվել: Ակնկալվում է, որ Ռուսաստանի Դաշնության հետ սահմանի սահմանազատման գործընթացը կավարտվի 2-3 տարվա ընթացքում», - նշել է նա:


2019-ի նոյեմբերի 27-29-ը Մոսկվայում տեղի է ունեցել՝ ադրբեջանա-ռուսական սահմանազատման համատեղ հանձնաժողովի վերջին նիստը, որի ընթացքում կողմերը հաստատել են 2020 թվականի աշխատանքային պլանը:


 

Ուկրաինան 50 մլն դոլարի ռազմական օգնություն կստանա Թուրքիայից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար