Ցանկացած հրադադար՝ժամանակավոր է: Էրդողանի նպատակը՝Հալեպ քաղաքն է: Նա սպասում է հարմար պահի, որպեսզի Իրանը կրճատի իր ներկայությունը Սիրիայում կամ ՌԴ-ն սկսի ավելի շատ մտածել Թուրքիայի հետ իր կոմերցիոն նախագծերի մասին ու գրավի Հալեպը: Այդ մասին հայտարարել է փորձագետ Սեմյոն Բաղդասարովը: Նա նշել է, որ Անկարան՝չնայած պարտավորությունների, չի լքելու անկայուն տարածաշրջանը: Ըստ նրա, Էրդողանը մինչև վերջ պայքարելու է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ: