Վարչապետը՝ անհայտ կորածների որոնողական աշխատանքների ու գերիների փոխանակման մասին
Հայաստանի կառավարության համար բացարձակ առաջնահերթություն է Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում անհետ կորածների որոնողական աշխատանքները, գերեվարված անձանց փոխանակումը։ Այդ մասին կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս խնդիրների վրա աշխատում ենք ամենօրյա ռեժիմով։ Հիմնական բարդությունն այն է, որ այս աշխատանքի արդյունավետությունը, ցավոք, կախված է ոչ միայն մեզնից։ Զոհվածների ընտանիքների, հաշմանդամություն ստացած անձանց և պատերազմից տուժած այլ խմբերի և քաղաքացիների սոցիալական պաշտպանության երաշխիքների գործունեությունը և հետագա կատարելագործումը մեր հրատապ անելիքների ցանկում է»,-, ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Մինչ օրս գերիների և անհայտ կորածների քանակի մասին պաշտոնական տվյալներ չեն հրապարակվել։ Վերջերս ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ անհայտ կորածների թիվը հասնում է մի քանի հարյուր մարդու։ Այնուհետև նա ասաց, որ Արցախում պատերազմից հետո անհայտ կորած զինծառայողների ցուցակը կրճատվում է։
Հայաստանյան իշխանությունների ջանքերով դժգոհ են նաև իրավապաշտպան կազմակերպությունները, հասարակական կառույցները։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն օրերս հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ ՀՀ կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքներին ուղղված աշխատանք ՝ գերիների և անհայտ կորածների հարցերով:
«Գերիների և անհայտ կորածների վերադարձի և հայտնաբերման անմիջական պատասխանատու Հայաստանի կառավարությունն է, անունից բանակցում է համապատասխան մարմինների հետ", - ասվում է նրա հայտարարության մեջ: