Թուրքիան՝ սիրիական Իդլիբում ստեղծված իրավիճակի հետ կապված հղում է անում ՆԱՏՕ-ին՝մոռանալով, թե ինչ պատճառով են իր զորքերը գտնվում անկախ պետության տարածքում: Այդ մասին հայտարարել է փորձագետ Վլադիմիր Ֆիտինը: Նա նշել է, որ Մոսկվան կարող է ազդել Իդլիբի իրավիճակի վրա միայն մասնակի, քանի որ ամեն ինչ չէ, որ կախված է ՌԴ-ից: Ըստ նրա, թուրքական կողմն ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում, ինչը հանգեցնում է սիրիական զորքերի հետ լուրջ բախումների: Նա հավելել է, որ բարդ է կանխատեսել Թուրքիայի հետագա գործողությունները Սիրիայում: