6.07.2025
Մեսրոպ Պապիկյանը հեռանում է ՔՊ-ից և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից
prev Նախորդ նորություն

Կրեմլը հայտնում է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ Պուտինի երկխոսության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ինտենսիվ երկխոսության մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Մենք պաշտոնական հաղորդագրություն ենք տալիս նախագահի ոչ բոլոր միջազգային հեռախոսազրույցների մասին։ Նախագահը բազմիցս ասել է, որ այդ ժամանակ ղարաբաղյան կարգավորման գործընթացում նա գտնվում է ինտենսիվ երկխոսության, հեռախոսային երկխոսության մեջ Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ», - ասել է Պեսկովը ։


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նոյեմբերի 27-ի գիշերը մեկ ժամում երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նրա հետ քննարկելով իրավիճակը Ղարաբաղում:

Ղարաբաղյան կարգավորման հարցով Ռուսաստանը կապի մեջ է Թուրքիայի հետ. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով