Թուրքական մամուլը հղում կատարելով բարձրաստիճան պաշտոնյաների վրա նշում է, որ Անկարան ցանկանում է Իդլիբը մտցնել Թուրքիայի կազմի մեջ, որպեսզի դադարեցնի ռուսական օդուժի հարվածները ջիհադականների և թուրքական զորքերի ուղղությամբ: Նշվում է, որ Թուրքիան փաստացի ցանկանում է օկուպացնել Սիրիայի հյուսիսային շրջաններն՝օգտագործելով սիրիական քաղաքացիական պատերազմը: Հոդվածում նշվում է, որ Թուրքիան չի ցանկանում 4 միլիոն սուննի սիրիացիների տեղափոխություն թուրքական տարածք և այդ նպատակով ցանկանում է կազմաքանդել Սիրիան: Փորձագետները նշում են, որ ուղիղ օկուպացիան լուրջ խնդիր կդառնա Էրդողանի համար, քանի որ այդ դեպքում Դամակոսը կարող է հարվածներ ուղղել արդեն Թուրքիայի տարածքին: