Իրանի առողջապահության և բժշկական կրթության փոխնախարար Իրաջ Հարիրչիի մոտ կորոնավիրուսի առկայության թեստի պատասխանը դրական է: EADaily-ն հայտնում է, որ պաշտոնյան համապատասխան հայտարարությամբ անձամբ է հանդես եկել: «Ինձ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Երեկվանից ջերմություն ունեի, սկզբնական անալիզը դրական արդյունք է ցույց տվել»,-ասել է նա: