Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը փետրվարի 26-28-ը կայցելի Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ կայքից: Ըստ աղբյուրի, այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ստանիսլավ Զասը բանակցություններ կանցկացնի նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Սա Ստանիսլավ Զասի, որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, առաջին այցն է Հայաստան: