23.11.2024
ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են իրավիճակում Ղարաբաղում
prev Նախորդ նորություն

Երկարատև հետևանքները դեռ առջևում են` եկամուտների անկում, գործազրկություն, աղքատության աճ

Տնտեսությունը գտնվում է աղետալի վիճակում եւ դրան հասել ենք վերջին 2 տարիների անհետեւողական, պոպուլիստական եւ անգրագետ տնտեսական քաղաքականության արդյունքում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Գալաքսի» ընկերությունների խմբի ռազմավարության և ինովացիաների գծով տնօրեն, Սթենֆորդի համալսարանի շրջանավարտ, Հայ-ռուսական համալսարանի դասախոս Էդգար Կարապետյանը.


«Հատուկ նրանց համար, ովքեր դեռ չեն հասկացել, թե ինչ է կատարվում մեր տնտեսության հետ:


Տնտեսությունը գտնվում է աղետալի վիճակում եւ դրան հասել ենք վերջին 2 տարիների անհետեւողական, պոպուլիստական եւ անգրագետ տնտեսական քաղաքականության արդյունքում:

Իսկ արդյունքները հետեւյալն են (դեռեւս միայն 2020թ. հունվ-սեպտ.)` պատերազմի արդյունքները դեռ հաշվի չառնված.


– Տնտեսական անկում -6,6%
– Արդյունաբերության անկում -3,7% (առանց հանքարդյունաբերության)
– Գյուղատնտեսության նոմինալ աճ 0,6%
– Շինարարության անկում -15,7%
– Ծառայությունների անկում -11,7%
– Արտահանման անկում -4,4%
– Ներմուծման անկում -13,7%


Ուղղակի ներդրումների Զուտ ներհոսքը 2019-ին կազմել է ընդամենը $99մլն ($230մլն 2018-ին եւ $193մլն 2017-ին): 2020թ.-ի արդյունքները առավել աղետալի կլինեն:


Իսկ աղետի արդյունքները մենք արդեն իսկ քաղում ենք.


– Դրամի արժեզրկում (գնման փոխարժեքը արդեն իսկ $1-ը 520-525 դրամ)
– Գների աճ (զգացվող պարենային ապրանքների գների բարձրացումով)
– Փոքր բիզնեսի տոտալ cash deficit (նիսյաի տետրերի հաստացում եւ «տրվում է վարձով» ցուցանակների ավելացում)
– Հարկային եկամուտների թերակատարում 9 ամսում (-12,4% սկզբնական պլանից)


Երկարատեւ հետեւանքները դեռեւս առջեւում են` եկամուտների անկում, գործազրկություն եւ աղքատության աճ:
Իսկ պատերազմի տնտեսական հետեւանքները դեռ նոր ենք զգալու:
Էստեղ են ասել – Աստված էլ բեթարից ազատի…»,- գրել է նա: