«Վաղը հավես օր է, կապույտ ջինջ երկինք, արև անուշ եղանակ»,- Facebook-ի իր էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Փետրվարի 26-29-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Փետրվարի 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում թաց ձյուն, ցածրադիր գոտում անձրև: