17.10.2025
Համահայկական հիմնադրամը պետությանն է փոխանցել 52 մլրդ դրամ. պարզաբանում
prev Նախորդ նորություն

Երևանի ավագանու որոշմամբ բյուջեից ֏ 100 միլիոն կհատկացվի Ստեփանակերտին

Երեւանը շարունակում է օգնել Ստեփանակերտին՝ շուտափույթ վերականգնման հարցում. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։


«Երևանի ավագանին քիչ առաջ միաձայն որոշումով բյուջեից ևս ֏ 100 միլիոն հատկացրեց Ստեփանակերտին։


Այդ նպատակով, 2020-ի բյուջեով ամանորյա տոնակատարությունների, քաղաքի արտաքին ձևավորման և այլ տոնական միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամ գումարը վերաբաշխվեց և կուղղվի Արցախի
Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացմանը»,- գրել է Մարությանը։


 


 

Պուտինը, Փաշինյանը և Ալիևը քննարկել են տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցեր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
16.10.2025
Ալիևի հետ քննարկել ենք նախկին հայտարարությունների դրույթները. Փաշինյան