28.07.2025
Գերիների վերադարձման գործընթացը կախված է Ադրբեջանից. Արցախի ՄԻՊ
prev Նախորդ նորություն

ԱԱԾ-ն՝ Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողների վերաբերյալ տեսանյութերի մասին

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ.


"Վերջին օրերին համացանցում բավականին լայն տարածում են գտել գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեսանյութեր, որոնք ունեն անհայտ ծագում, և ստացված տվյալների համաձայն, շատ դեպքերում որևէ կապ չունեն Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ:


Օտարերկրյա տարբեր պետություններում նկարահանված, հաճախ նաև միտումնավոր կերպով մոնտաժված այդ կադրերի տարածումը հասկանալի պատճառներով խուճապ է ստեղծում հայ հանրության շրջանում՝ բացասաբար անդրադառնալով հասարակական տրամադրությունների վրա:


Հաշվի առնելով նմանատիպ երևույթների առկայությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ համացանցում նմանօրինակ տեսանյութերի տարածումից ու այս ասպարեզում ևս բացառապես առաջնորդվել պաշտոնական տեղեկատվական աղբյուրների կողմից տրամադրվող տեղեկություններով":


 


 


 

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 813 նոր դեպք. մահացել է 30 մարդ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` shant.am
28.07.2025
ՊՆ-ն հերքում է Ջերմուկի ուղղությամբ դիրքի կորուստի մասին լուրերը