19.04.2025
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 813 նոր դեպք. մահացել է 30 մարդ
prev Նախորդ նորություն

Դոլարն ու եվրոն թանկանում են. ԿԲ-ն արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ

ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ, հայտնում են ԿԲ-ի մամուլի ծառայությունից։


Նշվում է, որ ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։


Հատկանշական է, որ վերջին օրերին դոլարի եւ եվրոյի փոխարժեքները մեծ աճ են գրանցել:


Ըստ rate.am կայքի՝ հայաստանյան բանկերում այսօր՝ 11:30-ի դրությամբ, դոլարը գնվում է 506-510 դրամով, վաճառվում՝ 518-521 դրամով:


Իսկ փոխանակման կետերում գնվում է բացառապես 511 դրամով, վաճառվում՝ 520-523 դրամով:


Ըստ ԿԲ-ի պաշտոնական կայքում հրապարակված վերջին տվյալների՝ նոյեմբերի 23-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 505.32 դրամ՝ նախորդ աշխատանքային օրվա համեմատ աճելով 2.10 դրամով:


Դոլարը սկսել է թանկանալ սեպտեմբերի 29-ից՝ արցախա-ադրբեջանական սահմանին սկսված պատերազմից երկու օր անց։


 

Իզաբելլա Աբգարյանը դիմում է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության կազմից դուրս գալու մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար