24.11.2024
Վարչապետը հանդիպումներ կունենա անհետ կորած և գերեվարված անձանց հարազատների հետ
prev Նախորդ նորություն

Կարմիր խաչի նախագահը պատմել է Ղարաբաղում դիերի որոնման գործընթացի դժվարությունների մասին

Ղարաբաղյան հակամարտության գոտում անհրաժեշտ է հնարավորինս արագ սկսել աշխատանք դիերի որոնողական և իդենտիֆիկացիոն գործողություններ: Այս մասին ՌԲԿ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը։ 


Դեռևս, նրա խոսքով, կողմերից յուրաքանչյուրը հայտնաբերում է դիերը այն տարածքներում, որոնք գտնվում են իրենց վերահսկողության տակ և որոնք ավելի դյուրին է գտնել: «Խնդիրը կայանում է նրանում, որ բարդ է աշխատել հենց շփման գոտում, առաջնագծում, որտեղ մարտեր են ընթացել՝ այնտեղ ականների վտանգ կա և մարմինների հայտնաբերման գործընթացը շատ բարդ է առաջ ընթանում»:


Մաուրերը նաև հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ խմբի քառակի մեծացման մասին։ Անհրաժեշտությունը ծագել է հակամարտության սրմանը զուգահեռ.


«Եթե մինչ պատերազմը տարածաշրջանում մեր բյուջեն 10 մլն ֆունտ սթերլինգ էր , ապա հաջորդ տարի այն կկազմի 45 մլն ֆունտ։ Այսինքն՝ մենք 4 անգամ կմեծացնենք մեր ներկայությունը։ Մենք այնտեղ բավականին քիչ մարդ ունեինք։ Հիմա նախատեսում ենք տարածաշրջան ուղարկել լրացուցիչ 400-500 մարդ։ Վերջին օրերին մենք արդեն մեր ներկայությունը մեծացրել ենք»,- հայտնել է Մաուրերը։


ԿԽՄԿ նախագահը հավելել է, որ Կարմիր խաչը գրասենյակներ ունի Երևանում, Բաքվում, կոմիտեի ներկայացուցիչները վերադառնում են նաեւ Ստեփանակերտ՝ ծրագրելով բացել եւս 1-2 գրասենյակ։