8.06.2025
Արցախի ճանաչման բանաձևը մուտք է արվել Ֆրանսիայի Սենատ
prev Նախորդ նորություն

Կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի անհետ կորած զինծառայողների հարցերով

ՀՀ վարչապետի մոտ այսօր տեղի է ունեցել անհետ կորած զինծառայողների հարցով ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին որոշում է կայացվել փոխվարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով ձևավորել, որը կզբաղվի անհետ կորած զինծառայողների հարցերով: Այս մասին ՊՆ-ի մոտ անհետ կորած զինծառայողների ծնողներին հայտնել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:


Բացի այս, նա նշել է, որ հանձնարարվել է նաև կազմակերպել վարչապետի և զինծառայողների ծնողների հանդիպումը, որը տեղի կունենա արդեն այս շաբաթ:


Նշենք, որ մի քանի օր է, ինչ անհետ կորած զինծառայողները բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ-ի մոտ՝ պահանջելով պետությանը վերջ տալ անգործությանն ու տեղեկություններ տալ իրենց որդիների մասին:


 


 

Շոյգուն հայտարարել Է ՀԱՊԿ-ում ռազմական համագործակցության ամրապնդման մասին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին