24.11.2024
Կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի անհետ կորած զինծառայողների հարցերով
prev Նախորդ նորություն

Շոյգուն հայտարարել Է ՀԱՊԿ-ում ռազմական համագործակցության ամրապնդման մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կողմից անցկացված միջոցառումներն ամրապնդել են ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական գերատեսչությունների համագործակցությունը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:


Շոյգուն ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստում հայտարարել է, որ այդ միջոցառումներն "օգնել են լուծել կազմակերպությունում ռուսական նախագահության առաջնահերթ խնդիրները, ինչպես նաեւ նպաստել են մեր երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցության ամրապնդմանը", փոխանցում է ՏԱՍՍ-ը:


Նախարարը հատուկ նշել է Հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունն ու Կարմիր հրապարակում հունիսի 24-ին տեղի ունեցած շքերթը: Նա շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ գործընկերներին այդ միջոցառմանն իրենց զինծառայողների մասնակցություն համար:


Նա նաեւ պատմել է սեպտեմբերին առաջին անգամ ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի եւ ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների համատեղ նիստի մասին՝ այն համարելով "կարեւոր ներդրում ՀԱՊԿ-ի հեղինակության ամրապնդման, գլոբալ անվտանգության խնդիրների շուրջ միասնական դիրքորոշման ձեւավորման, վստահելի երկխոսության կառուցման, փոխըմբռնման ամրապնդման գործում":


"Նշեմ, որ ՀԱՊԿ բոլոր անդամ պետություններն ակտիվորեն մասնակցել են նրա տեղեկատվական զանգվածի ձեւավորմանը", - հավելել է նա: