25.11.2024
Այս գիշեր Վրաստան-Հայաստան սահմային գոտում երկրաշարժ է գրանցվել
prev Նախորդ նորություն

ՌԴ ԱԻՆ-ը կվերահսկի մարդասիրական օգնության բաշխումը Ղարաբաղում

Ռուսաստանի ԱԻՆ-ը վերահսկում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար օգնության բաշխումը: Այժմ ընթանում է բեռների բաշխումը բնակչության եւ սոցիալական օբյեկտների շրջանում: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունում:


«Լեռնային Ղարաբաղում մարդասիրական առաքելություն իրականացնող Ռուսաստանի ԱԻՆ խմբավորումը ավարտել է առաքված նյութերի բեռնաթափումը։ Ներկայում ընթանում է բեռների բաշխումը բնակելի տների եւ սոցիալապես կարեւոր օբյեկտների հասցեներով», - ասված է հաղորդագրության մեջ:


Նշվում է, որ ԱԻՆ մասնագետները համայնքների ներկայացուցիչների հետ գնահատել են Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում ենթակառուցվածքներին հասցված վնասը: Վնասված շենքերի զննումն ավարտված է։


Բացի այդ, Ռուսաստանի ԱԻՆ-ը կատարել է փրկարարների համար նախատեսված ճամբարի բարեկարգման միջոցառումներ, կազմակերպվել է ժամանած անձնակազմի և տեխնիկայի տեղակայումը։ «Ռուսաստանի ԱԻՆ խմբավորումը քաղաքացիական բնակչությանը անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու գործողություններ է սկսել նոյեմբերի 16-ից», - նշվում է հաղորդագրության մեջ:


Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները նոյեմբերի 10-ին համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին, որտեղ իրավիճակը սրվել է սեպտեմբերի վերջից:


Հայտարարության համաձայն, Հայաստանն ու Ադրբեջանը կանգ են առնում գրավյալ դիրքերում, այնուհետեւ մի շարք շրջաններ անցնում են Բաքվի վերահսկողության տակ, կողմերը գերիների փոխանակում են իրականացնում, շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով, որը միացնում է Ղարաբաղը Հայաստանին, տեղակայվում են ռուս խաղաղապահներ: