20.04.2025
Այսուհետ Արցախ մուտքն ու ելքը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով
prev Նախորդ նորություն

Ստեփանակերտում վերականգնվում է հասարակական տրանսպորտի աշխատանքը

Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աջակցությամբ Ստեփանակերտում վերականգնվում է խաղաղ կյանքը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:


Մասնավորապես, մայրաքաղաքում վերականգնվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը և կարգավորված է ճանապարհային շարժը, էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը: Խաղաղ բնակիչները շարունակում են վերադառնալ իրենց տներ:


Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներա-տեխնիկական ստորաբաժանումները շարունակում են աջակցել տեղական վարչակազմին Ստեփանակերտում ընդհանուր օգտագործման ճանապարհների մաքրման և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների հարցում:


Հիշեցնենք, ռուս խաղաղապահները ապահովում են հրադադարի պահպանումը և փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ:

Նույնիսկ եթե Ֆրանսիան ճանաչի Արցախը, ռազմաքաղաքական հաշվեկշիռը մեր օգտին չէ․ Չալաբյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար