24.11.2024
Ադրբեջանը արհեստական ձգձգում է գերիների վերադարձի և դիերի փոխանակման գործընթացները. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Ռուս պայմանագրային զինծառայողի հանկարծամահ լինելու փաստի առթիվ նյութեր են պատրաստվում. ՔԿ

Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայում ռուս պայմանագրային զինծառայողի հանկարծամահ լինելու փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուս զինծառայողի մարմինը նախօրեին գտել է ծառայակիցը։


Նշվում է, որ Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրամանատարության հանձնաժողովը իրավապահների հետ համատեղ հետաքննություն է անցկացնում պայմանագրային զինծառայողի մահվան փաստով։ Զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մահացածը 36-ամյա պայմանագրային զինծառայող Ա.Պ-ն է։