ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 1785 նոր դեպք, 2142 մարդ է առողջացել
Հայաստանում նոյեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 130870 դեպք, որոնցից 103055-ն` առողջացած: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25228 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 4383 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 498951 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1785 նոր դեպք և 2142 առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2068 (ավելացել է ևս 28-ով) դեպք: Արձանագրվել է նաև մահվան 6 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 519 է: