28.11.2024
Տիգրան Ավինյանն իր գրասենյակի աշխատակիցներին պարգևատրել է
prev Նախորդ նորություն

Տիգրան Ուրիխանյանը անհետ կորածների ու գերիների հարցով դիմել է ՀԱՊԿ ԽՎ-ին

Համատեղ քննարկումից հետո ռազմագերիների փոխանակման, ինչպես նաև հումանիտար գործողությունների անբավարար արդյունքների վերաբերյալ խնդիրներով ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դիմել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի Անվտանգության և պաշտպանության հարցերով կոմիտեի ղեկավար Անատոլի Վիբորնիին։


"Խնդրել եմ, հաշվի առնելով գերևարված և անհետ կորած անձանց կյանքին սպառնացող ռիսկերն ու նրանց ընտանիքների ծայրահեղ վիճակը, հարցը դարձնել խորհրդարանական, միջխորհրդարանական, ինչպես նաև ՌԴ ղեկավարության մակարդակների քննարկման առարկա",- գրել է Ուրիխանյանը Facebook-ի իր էջում։