5.07.2025
Աննա Հակոբյանը դադարեցնում է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նախագահի լիազորությունները
18.09.2020
Աննա Հակոբյանը դադարեցնում է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նախագահի լիազորությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը դադարեցնում է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները: «Սույն հայտարարությամբ դադարեցնում եմ «Ժպիտների քաղաք», City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։ Վստահ եմ, մեր երեխաները հուսալի եւ ապահով ձեռքերում են»,- գրել է նա Facebook-ի իր էջում։ Պատճառների մասին չի հայտնվում: VERELQ-ը հիշեցնում է, որ զուգահեռ այս լուրին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Առողջապահության նախարարին երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը:  Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը ծանուցել էր ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանին, որ պայմանագրի ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 1-ին, որին հետևել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի ազատման դիմումը։ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բոլոր բժիշկները ազատման դիմումներ էին ներկայացրել և բաց նամակ հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ, հաշվի առնելով կայացված չհիմնավորված և անտրամաբանական որոշումը, խնդրում են ընթացք տալ տվյալ որոշման վերանայմանը` հնարավորություն ընձեռելով շարունակել ոլորտի զարգացմանն ուղղված անավարտ ծրագրերը։ Երեկ Մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի անձնակազմը նույնպես միացավ բողոքին՝ անձնակազմը ազատման դիմումներ ներկայացրեց: