ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Թաթուլ Մարգարյանին Բելգիայի Թագավորությունում, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի և Եվրոպական Միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից հետ կանչելու մասին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի մամուլի գրասենյակից: Նախագահի մեկ այլ հրամանգրով Բելգիայում ՀՀ դեսպան, ինչպես նաև Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար է նշանակվել Աննա Աղաջանյանը։