5.07.2025
Ադրբեջանական բանակը վերահսկողության տակ չի վերցրել Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը. ՊՆ
27.09.2020
Ադրբեջանական բանակը վերահսկողության տակ չի վերցրել Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի տարածած տեղեկություններն այն մասին, թե վերահսկողության տակ են առել Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին: "Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է առել Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին, իրականությանը չի համապատասխանում", - ասել է նա: VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է ինտենսիվ հրետակոծել Արցախի բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ անցնելով հարձակման շփման գծի ողջ երկայնքով։ Հայտնի է հակառակորդի կողմից ուղղաթիռների, տանկերի եւ անօդաչուների կորստի մասին։ Հակառակորդն ունի նաև կենդանի ուժի կորուստներ։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: