6.07.2025
ՌԴ Պետդուման կարող է հանդես գալ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ
28.09.2020
ՌԴ Պետդուման կարող է հանդես գալ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ

Պետդուման մոտ ժամանակներս կարող է հանդես գալ հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ, տեքստն այժմ պատրաստվում է։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի Դումայի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։ «Նախատեսվում է, այո», - ասել է նա՝ հստակեցնելով, որ այժմ տեքստը համաձայնեցվում է։ Պատգամավորի խոսքով՝ ընդհանուր ուղերձը լինելու է «խաղաղության կոչ, ոչ մեկի կողմը չի նախատեսվում կանգնել»: Կոմիտեի ղեկավարը հստակեցրել է, որ տեքստը կարող է պատրաստվել «վաղը-մյուս օրը» ընդունմանը: Ինչպես իր հերթին ճշտել է կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին, խոսքը վերաբերում է երկու ուղերձների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարաններին: Եվ օրվա ավարտին մենք արդեն որոշում կունենանք. կամ մենք առանձին դիմում ենք պատրաստում յուրաքանչյուր խորհրդարանին, կամ այն համատեղ կլինի՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի խորհրդարաններին», - ասել է նա։ Դրանից հետո նախագիծը կամ փաստաթղթերի նախագծերը երեքշաբթի օրը քննարկելու է ԱՊՀ-ի գործերի կոմիտեն: «Ընդհանուր կոչն այն է, որ պետք է դադարեցնել մարտերը, չպետք է սպանվեն զինվորներն ու հատկապես խաղաղ բնակչությունը։ Պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ, այդ թվում՝ ռուսական կողմի մասնակցությամբ։ Մենք՝ խորհրդարանականներս, մեր կողմից պատրաստ ենք պրոֆիլային կոմիտեների հետ աշխատել այդ ալգորիթմը», - հավելել է Վոդոլացկին՝ ընդգծելով, որ ՌԴ-ի համար կարեւոր են բարիդրացիական հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։